«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ԲՈՒՇԸ ՆԱՄԱԿ ԿԳՐԻ ԿՈՆԳՐԵՍԻՆՙ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի մամուլի տեղեկացմամբ, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Թուրքիային առեւտրային գործարքներում արտոնություններ շնորհելու մասին որոշումը։ «Կոնգրեսի հայկական լոբբին նշում էր, որ արտոնությունները վնաս կհասցնեն տեղական արտադրողին, եւ մինչեւ Հայաստանի շրջափակման վերացումը որոշումը պետք է առկախվի», շեշտում է Թուրքիայի մամուլը։ Կապված հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետՙ Բուշը խոսք է տվել նամակ հղել արտաքին հարաբերությունների կոմիտեին։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ, չնայած թուրքական կողմի պահանջին տեքստիլ արտադրության ոլորտում ազատ առեւտրի սահմանման կետը օրինագծից դուրս է թողնվել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4