ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Գյումրու թ. 47 ընտրատարածքային հանձնաժողովիՙ սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ից հետո կատարած ամփոփումներով, հոկտեմբերի 20-ին կայանալիք ՏԻՄ-ի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Գյումրու քաղաքապետի 4 թեկնածուներՙ ներկայիս քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը, նախկինում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական Մարտին Զիլֆիմյանը, ընդդիմության թեկնածու, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության փոխնախագահ Լեւոն Գալստյանն ու ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը։ Գյումրու 3 ընտրատարածքներում ավագանու 15 տեղերի համար ընդհանուր թվով առաջադրվել են 50 թեկնածուներ, այդ թվում առաջին եւ երրորդ ընտրատարածքներումՙ 16-ական, իսկ երկրորդ ընտրատարածքումՙ 18 թեկնածու։