«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2002-09-24 | #172, 2002-09-25 | #173, 2002-09-26


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ

Ինչո՞ւ Գեղամյանը չմասնակցեց «16»-ի նիստին

Հավաքված 16 տարաբնույթ կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչներ քննարկում են միացման, մերձեցման, իրար լիզման հետագա պրոցեսները։ Քննարկում-քննարկում, դրանցից լիբերալ-ամենաազգայնամոլը հարց է տալիս.

¬ Բա թեյ չխմենք։

¬ Թեյը որն ա՞, չայի՞ հետ ես,¬ ասում է կոմունիստը։

¬ Չէ, թեյի հետ եմ,¬ շեշտակի կրկնում է լիբերալ-ազգայնամոլը։

¬ Թեյամոլ,¬ վրա է բերում կոմունիստը։

Կարճ ասած, սկսում են թեյ խմել, մեկ էլ Մանուկ Գասպարյանը, ինչպես միշտ, մի բռի շարժում է անում, ու թեյի գդալը թռչում է օդ։ Կարկառուն կուսակցականները փորձում են բռնել, բայց չի ստացվում, եւ հայ-հայ էնա պիտի գդալը գետին ընկնի, բռնում է Ստեփան Դեմիրճյանը։

¬ Օրինակ, խի՞ բռնեցիր,¬ ասում է հանրապետությունականը, թող ընկներ, միգուցե մի կուսակցություն էլ կգար, «16»-ը կդառնար «17»...

¬ Այ ցավդ տանեմ,¬ պատուհանի մոտից ասում է Ա. Սադոյանը իր մշտական մելամաղձոտ ձայնով,¬ մթամ «16»-ով շատ գլուխ հանեցինք, որ մի հատ էլ ավելանանք։

Այդտեղ ներս է ընկնում Ա. Մանուչարյանը եւ դիմելով տղաներին ասում.

¬ Աղջիկներ, Գեղամյանը մնացել է լիֆտի մեջ։

¬ Ոչինչ, ասում են մյուսները, նրա փրկության ծրագիրը խոմ էստեղ է, կկարդանք, մի բան կանենք։

Թ. Ս.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4