Այսպիսի վերնագրով մի տեղեկություն է տարածել ուկրաինական Ukraniansoccer.net ինտերնետային սայթը, որում բառացիորեն նշվում է հետեւյալը. «Մերձմոսկովյան «Սատուրն¬REN-TV» ակումբի հարձակվող Անդրեյ Մովսիսյանը նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում հայտարարել է այդ երկրի ազգային հավաքականում խաղալուց հրաժարվելու մասին։ Պատճառներն առայժմ անհայտ են։ Մոսկվայում ծնված եւ ողջ կյանքն այդ քաղաքում անցկացրած Մովսիսյանն էր, որ ուկրաինացիների հետ Եվրո¬2004-ի ընտրական մրցաշարի խաղում 11 մ հարվածի իրավունք վաստակեց, որի շնորհիվ հայկական թիմը ոչ-ոքի արդյունքի հասավ։ Բնականաբար, առաջին հերթին ցանկություն առաջացավ ճշտել տարածված տեղեկատվությունը։ Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայից «Ազգի» թղթակցին հայտնեցին, որ նման բովանդակությամբ նամակ Անդրեյ Մովսիսյանից չի ստացվել։