«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2002-09-26 | #174, 2002-09-27 | #175, 2002-09-28


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ

ԹԲԻԼԻՍԻ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել աբխազական ղեկավարության հետ ցանկացած մակարդակում։ «1992-1993 թթ. աբխազական պատերազմում Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակին» նվիրված արարողության ժամանակ Շեւարդնաձեն նշել է, որ պատերազմի արդյունքը ոչ մեկի համար հաղթանակ չէ։ «Հաղթանակ կլինի մեր հաշտությունը, եւ հանուն դրա ես պատրաստ եմ ցանկացած մակարդակում հանդիպել աբխազական ղեկավարության հետ եւ փնտրել ուղիներ, որպեսզի վրացիներն ու աբխազները կրկին սկսեն ապրել միասին»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։ Աբխազական իշխանությունների արձագանքը վրաց առաջնորդի այդ հայտարարությանը չի հաջողվել օպերատիվ կերպով ստանալ։ Ինչպես հեռախոսով ՌԻԱ-«Նովոստիին» հայտարարել է Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ հերթապահ աշխատակիցը, «քանի որ Աբխազիայում այսօր տոնվում է Հաղթանակի օրը, ոչ ոք աշխատանքի վայրում չէ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4