«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2002-09-26 | #174, 2002-09-27 | #175, 2002-09-28


ՌԱՅՄՈՆԴ ԶԱԴՈՒՐՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՌԵԿՈՐԴԸ

Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության բարձր արդյունավետության պայմաններում դարպասապահներին չափազանց դժվար է սեփական դարպասն անառիկ պահելը։ Ուստի տպավորիչ է «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանի սահմանած ռեկորդը։ Նա առաջնության վերջին 8 հանդիպումներում դարպասը պահել է անառիկ։ Վերջին անգամ Զադուրյանի դարպասը գրավվել է հուլիսի 4-ին «Սպարտակի» հետ հանդիպման 65-րդ րոպեին, Արա Հակոբյանի կողմից։ Այսպիսով, «Շիրակի» դարպասապահը 723 րոպե անընդմեջ սեփական դարպասն անառիկ է պահել։ Նա գերազանցեց իր գործընկերոջՙ Արթուր Հովհաննիսյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992 թ. առաջնության մեկնարկային 8 հանդիպումներում գոլ բաց չէր թողել 681 րոպե շարունակ։ Նշենք, որ Ռայմոնդ Զադուրյանն ընթացիկ առաջնության ամենահուսալի դարպասապահն է։ Անցկացրած 13 հանդիպումներում նա սեփական դարպասը բաց է թողել ընդամենը 4 գոլ, միջինը մեկ խաղումՙ 0,3 գնդակ, 10 խաղում դարպասը պահել է անառիկ։ Ահա թե ինչպիսին են դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով 10 լավագույն ցուցանիշները.

1. Ռայմոնդ Զադուրյան - «Շիրակ» - 723 - 2002 թ.

2. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 681 - 1992 թ.

3. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 644 - 1997 թ.

4. Էդուարդ Երիցյան - «Կոտայք» - 599 - 96/97 թթ.

5. Արմեն Ավագյան - «Փյունիկ» - 595 - 96/97 թթ.

6. Գարիկ Նաջարյան - «Բանանց» 576 - 1992 թ.

7. Արթուր Հովհաննիսյան - «Շիրակ» - 520 - 2000 թ.

8. Հարություն Աբրահամյան - «Արարատ» - 496 - 1999 թ.

9. Գարիկ Նաջարյան - «Բանանց» 485 - 1993 թ.

10. Էդուարդ Երիցյան - «Զվարթնոց» 462 - 1999 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4