Ֆուտբոլի ՀՀ առաջին խմբի մրցաշարում միակ ուղեգրի համար շարունակվում է համառ մրցակցությունը չորս թիմերի միջեւ։ Այդ պայքարում յուրաքանչյուր վրիպում, միավորի ցանկացած կորուստ կարող է ճակատագրական լինել ուղեգրի հավակնորդների համար։ Առաջնության 21-րդ տուրում վճռորոշը «Արաքս»¬«Կիլիկիա» հանդիպումն էր։ Հյուրերը չափազանց կարեւոր հաղթանակ տոնեցին եւ ընդհուպ մոտեցան առաջատարներին։ Հանդիպման ելքը վճռեց 86-րդ րոպեին Գուրգեն Մանուկյանի խփած միակ գնդակը։ «Կիլիկիայի» հաջողությունը հնարավորություն տվեց «Արմավիրին» գլխավորելու աղյուսակըՙ շնորհիվ հյուրընկալվելիս ՖԻՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի (6¬0)։ Իր օգտին 3 միավոր գրանցեց նաեւ «Արփան», որը Գյումրիում պարտության մատնեց «Շիրակ-2»-ին (3¬2)։ Մյուս խաղերի արդյունքներն էական ազդեցություն չունեն ուղեգրի համար մղվող պայքարում. «Սպարտակ-2»¬«Արցախ-2»ՙ 1¬0, «Փյունիկ-2»¬«Դինամո»ՙ 4¬0, «Լոկոմոտիվ»¬«Վանաձոր»ՙ 3¬0։
Առաջնության ավարտին դեռ 9 տուր կա։ Բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար մղվող պայքարում վճռորոշ կարող են լինել նոյեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք «Արփա»¬«Արմավիր» եւ «Արմավիր»¬«Կիլիկիա» հանդիպումները։
Մրցաշարային աղյուսակ
Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Արմավիր - 21 - 17 - 3 - 1 - 72¬17 - 54
2. Արաքս - 21 - 17 - 1 - 3 - 52¬13 - 52
3. Կիլիկիա - 21 - 15 - 5 - 1 - 66¬9 - 50
4. Արփա - 21 - 15 - 3 - 3 - 44¬17 - 48
5. Փյունիկ-2 - 21 - 14 - 4 - 3 - 67¬20 - 46
6. Փյունիկ-3 - 21 - 12 - 3 - 6 - 52¬19 - 39
7. Սպարտակ-2 - 21 - 10 - 3 - 8 - 43¬28 - 33
8. Արցախ-2 - 21 - 9 - 4 - 8 - 30¬29 - 31
9. Լոկոմոտիվ - 21 - 7 - 3 - 11 - 26¬49 - 24
10. Վանաձոր - 21 - 5 - 4 - 12 - 25¬38 - 19
11. ՖԻՄԱ - 21 - 4 - 3 - 14 - 21¬56 - 15
12. Շիրակ-2 - 21 - 3 - 2 - 16 - 23¬55 - 11
13. Նորք-Մարաշ21 - 2 - 4 - 15 - 17¬72 10
14. Դինամո - 21 - 2 - 2 - 17 - 19¬96 - 8