ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վրաստանի պետանվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիան երեքշաբթի Երեւանում բանակցություններ է սկսել հայ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Հայաստանի եւ Վրաստանի ազգային անվտանգության նախարարների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ իրադրությունը Սամցխե-Ջավախքումՙ այստեղ տեղակայված ռուսաստանյան 12-րդ ռազմակայանի տեսանկյունից։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստան էր այցելել նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն։