Ռուսաստանի հարավում լույս տեսնող «Երկրամաս» թերթից տեղեկացանք, որ սեպտեմբերի 26¬29-ը Ռոստովի մարզում անցկացվել են հայ մշակույթի օրեր «Բարեկամության կամուրջներ» խորագրովՙ նվիրված մարզի 65-րդ տարեդարձին։ Միջոցառումը կազմակերպել է «Ռուսաստանի հայերի միության» ռոստովյան մասնաճյուղը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Խուրդայանի նախաձեռնությամբ։ Այդ օրերին մարզում բացվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վ. Այվազյանի աշխատանքների ցուցահանդեսը, քննարկվել են հայոց լեզվի, հայ գրականության ու պատմության դասավանդման խնդիրները, ներկայացվել է Օ. Լուսեգենովի «Հայերը Դոնում» կտավը։ Հայաստանի Հանրապետության եւ Ռոստովի մարզի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր , ըստ որի, կողմերը կփոխանակեն մասնագետներ եւ կանցկացնեն համատեղ միջոցառումներ։