«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2002-10-01 | #177, 2002-10-02 | #178, 2002-10-03


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԾՐԱԳՐԵԼ ԷՐ 1992 Թ. ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ ՀՈՒԺԿՈՒ ԳՐՈՀՈՎ ԳՐԱՎԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ

Շուշիի փառահեղ հաղթանակով ձախողվեցին Բաքվի պլանները

Գոբուստանի բանտում շարունակվում է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւի դատավարությունը. վերջինս մի շարք ծանր մեղադրանքների հետ ամբաստանվում է Շուշին դավաճանաբար հայերին հանձնելու մեջ։ Գործով վկա Էլչին Մամեդովը, որը հունվարի 28-ից մայիսի 8-ըՙ ղարաբաղյան զինված ուժերի կողմից Շուշիի ազատագրման օրը, զբաղեցնում էր բերդաքաղաքում տեղաբաշխված ադրբեջանական թիվ 777 հատուկ զորամասի հրամանատարի պաշտոնը, հայտարարել է, որ 1992 թ. մայիսի 14-ին ադրբեջանական բանակը ծրագրել էր լայնածավալ հարձակում Ստեփանակերտի վրա, այդ ծրագիրը հավանություն էր ստացել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում։ Սակայն այդ ծրագիրը ձախողվել է Շուշիի անկման պատճառով, ասել է Մամեդովը։

Էլչին Մամեդովի հարցաքննության ժամանակ վկա Նաիլ Քյազիմովը հայտարարել է, թե մտադիր է Շուշին հանձնելու մասին տալ սենսացիոն ցուցմունք։ Հոկտեմբերի 3-ին կշարունակվի արդեն մի քանի ամիս ընթացող դատավարությունը, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4