Մոսկվայում շարունակվում է թենիսի «Կրեմլի գավաթի» 13-րդ խաղարկությունը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն 224 հազար դոլար է։ Տղամարդկանց մրցաշարում առաջին փուլի արգելքն անկարող եղավ հաղթահարել Դավիթ Նալբանդյանը, որը պարտվեց գերմանացի Ռայներ Շուտլերին (6¬7, 4¬6)։ Ցավոք, երկրորդ փուլում անհաջողության մատնվեց նաեւ Մարի-Գայանե Միքայելյանը, որը զիջեց Աննա Կուռնիկովային (4¬6, 3¬6)։
Հաջող մեկնարկեց վերջին 5 տարիների անփոփոխ հաղթող Եվգենի Կաֆելնիկովը, որը բավական դժվարին պայքարում պարտության մատնեց բելառուսցի Վլադիմիր Վոլչկտովին (4¬6, 6¬3, 7¬6)։ Հետաքրքրական է, որ այս թենիսիստները 3 շաբաթ առաջ հանդիպել էին «Նախագահի գավաթի» եզրափակիչում եւ այն ժամանակ էլ Կաֆելնիկովը հաղթող էր ճանաչվել։
Հաջորդ փուլ են մտել նաեւ Սիրիլ Սոլնյեն, Յոնաս Բյորկմանը, Սյենգ Շալկենը, Փոլ Անրի Մատյեն, Ուեյն Ֆերեյրան, Իվան Լյուբիչիչը, Անդրե Սան։ Կանանց մրցաշարում պայքարը շարունակում են Ելենա Բովինան, Ամանդա Կյոտցերը, Մայա Մատեւժիչը, Նատալի Դեշին, Դինարա Սաֆինան։