«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ՍՅՈՒՆԻՔ. ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՀՅԴ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ԿՈՄԻՏԵԻՆ

ԿԱՊԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Սյունիքի մարզի թիվ 53 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանՙ պահանջելով կանխել ՀՅ Դաշնակցության Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի «ապօրինի գործողությունները»։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռոմա Սարգսյանը։ Բանն այն է, որ Կապանի քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանի նախընտրական շտաբը դիմում-բողոք է ներկայացրել ընտրական հանձնաժողով, ըստ որի, քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Գեւորգյանի նախընտրական շտաբը խախտել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 21 հոդվածըՙ քարոզչական պաստառներ փակցնելով ամենուր եւ ոչ թե Կապանի քաղաքապետարանի կողմից նախատեսված հատուկ տեղերում։ Ավելին, նախընտրական պաստառները, թերթիկները տվյալներ չեն պարունակում տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հոկտեմբերի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, մարզկենտրոնում ստեղծված անառողջ մթնոլորտի համար մեղադրվում է Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4