«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2002-10-05 | #181, 2002-10-08 | #182, 2002-10-09


ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԵՎՍ 15 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վճարման համակարգում սերունդների համերաշխության սկզբունքից անցում կատարել սոցիալական արդարության սկզբունքին։ Նախագծի ընդունումից հետո հնարավոր կլինի եւս 15 տոկոսով ավելացնել կենսաթոշակները։ Ի դեպ, համաձայն նախագծի թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կենսաթոշակային տարիք է համարվելու 63 տարեկանը։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության նախագահ Գագիկ Եգանյանի, օրենքը լուծում է շուրջ 3200 փախստականների բնակարանային խնդիրը։ Խորհրդարանն ընդունեց նաեւ երեկ քննարկված մի շարք օրինագծեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4