Թուրքիայի համար ոչ մի ժամկետ
Եվրամիության հանձնաժողովը երեկ պատմական կոչվելու արժանի որոշում կայացրեցՙ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Հունգարիան, Մալթան եւ Կիպրոսը 2004 թվին մաս են կազմելու Եվրամիությանը, եթե նույն թափով ու ծավալով շարունակեն իրենց բարեփոխումները Եվրամիության չափորոշիչներին համապատասխան։ Բուլղարիայի եւ Ռումինիայի համար ընդունվելու ժամկետ նշանակվեց 2007թ.-ը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հանձնաժողովը ոչ մի ժամկետ չնշանակեց։ Փոխարենը եզրափակիչ զեկույցում նշվեց, որ թեեւ Թուրքիան վերջին ժամանակներում կարեւոր քայլեր է կատարել իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտեցնելու ուղղությամբ, սակայն քաղաքական եւ ընկերային մարզերում դեռեւս մեծ աշխատանք ունի տանելու։
Որոշմանը հետեւած թուրքական եւ այլ արձագանքների մասին կարդալ ներքեւում։