«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2002-10-09 | #183, 2002-10-10 | #184, 2002-10-11


ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃՆՇԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Թուրքիային առեւտրատնտեսական արտոնություններ տրամադրելու օրինագիծը։ Մասնավորապես խոսքը ձեռագործ գորգերի եւ կարպետների մասին է, բայց միաժամանակ չպետք է առնչվի տեքստիլ եւ կաշվե իրերին, ինչը պնդում էր Թուրքիան։ Թիվ 5.385 օրինագիծը հաստատվել է նախապայմանով, որ ԱՄՆ կառավարությունը ճնշում գործադրի Անկարայի հանդեպ, որպեսզի վերջինս վերացնի Հայաստանի դեմ գործադրվող բեռնարգելքը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռիչարդ Արմիթեջը Ներկայացուցիչների պալատի անդամ Ուիլյամ Թոմասին հղած ուղերձում նշել է, թե «ինքը ճնշում է գործադրում Թուրքիայի հանդեպՙ վերջինիս կողմից Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների վերականգնման ուղղությամբ»։ Արմիթեջը Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ իրականացվող բեռնարգելքի տնտեսական հետեւանքներին կանդրադառնա նաեւ 31 մարտ, 2003 թ. ամսաթվով Կոնգրեսին ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկայացվելիք զեկուցագրում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4