Երեկ ուշ ժամի քաղաքապետարանում ավարտվեց գեղարվեստական խորհրդի նիստը, որը քննարկում էր Առնո Բաբաջանյանի հուշարձանի հարցը։ Պետք է որոշվեր արձանի հետագա ճակատագիրը։ Գեղխորհուրդը, սակայն, ոչ մի որոշում չկայացրեցՙ ներկայացնելով միայն նիստի արձանագրությունը։ Հուշարձանի հետագա ճակատագրի հարցը պարզ կլինի երկուշաբթի օրը, երբ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը վերջնական որոշում կկայացնի։ Զարմանալի է, որ վերջնական որոշումն այս անգամ եւս կկայացնի քաղաքապետը, երբ այս գեղարվեստական խորհուրդը ստեղծվել էր հենց վերջնական որոշում կայացնելու համար, որի շուրջ հսկայական աղմուկ էր բարձրացվել։
Մ. Հ.