«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2002-10-09 | #183, 2002-10-10 | #184, 2002-10-11


ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՓԵՏՈՒՄ Է ԹՌՉՈՒՆԻՉԻ ԵԼՈՒՅԹԸ

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբանությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խորեն Թռչունի Սարգսյանի հոկտեմբեր 8-ին ԱԺ ամբիոնից արտասանված ելույթի առնչությամբ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը ափսոսանք է հայտնում ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Խորեն Թռչունի Սարգսյանի հոկտեմբեր 8-ի ելույթի կապակցությամբ։ Աթոռիս միաբանությունը միանշանակորեն դատապարտում է պատգամավորի կանխակալ միտումնավորությամբ ելույթըՙ ամբողջապես խեղաթյուրված մեկնաբանություններով եւ նենգափոխված վերագրումներով։ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում է, որ ժողովուրդ ներկայացնելու առաքելության կոչված պատգամավորի ելույթում իսպառ բացակայում են խոսքի պատասխանատվության զգացումը եւ գիտակցումը։

Միաբանություն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4