ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով այսօր ԼՂՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել Աշոտ Ղուլյանը։ Մեկ այլ հրամանագրով Նաիրա Մելքումյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական։
Ա. Ղուկասյանի հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Զոյա Ղազարյանը, սոցիալական ապահովության նախարարՙ Լենստոն Ղուլյանը, արդարադատության պետական վարչության պետՙ Ռոբերտ Հայրապետյանը, հարկային պետական վարչության պետՙ Հակոբ Ղահրամանյանը։