«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2002-10-10 | #184, 2002-10-11 | #185, 2002-10-12


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության նիստում լսվել է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի քաղաքական զեկուցումը, որը ներկայացվելու է կուսակցության XI պատգամավորական ժողովին։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, կատարվել են առաջարկություններ։ Որոշում է ընդունվել հաստատել ատենապետի զեկուցումը ՀՌԱԿ XI պատգամավորական ժողովում։

Վարչությունը լսել է «Ազատական» ակումբի ատենապետ Վահագն Փիլիպոսյանի հաղորդումը «ՀՌԱԿ XI պատգամավորական ժողովի քաղաքական պլատֆորմի նախագծի մասին»։ Որոշում է կայացվել կատարել անհրաժեշտ խմբագրական փոփոխություններ, որից հետո փաստաթուղթը երաշխավորել է քննարկելու կուսակցության համագումարում։

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը լուծարել է Գյումրու ՀՌԱԿ «Արշալույս» ակումբը։

Հանրապետական վարչությունը որոշում է ընդունել մի խումբ սփյուռքահայ կուսակցականների «Կուսակցության նվիրյալ» շքանշանով պարգեւատրելու մասին։

Նիստում քննարկվել են նաեւ XI պատգամավորական ժողովի հրավիրմանն առնչվող մի շարք կազմակերպական հարցեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4