«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2002-10-10 | #184, 2002-10-11 | #185, 2002-10-12


ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸՙ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն, ունենալով բավարար տեխնիկական հնարավորություններ, այսուհետեւ համարվելու է պահեստային օդանավակայան։ Ինչպես հայտնեցին Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, մինչ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսին համարվում էր Թբիլիսիի օդանավակայանը։ Նշվեց նաեւ, որ հոկտեմբերի 10-13-ը «Շիրակ»-ում վարժաթռիչքներ են իրականացնում «Արմավիա» եւ «Սիբիրավիա» ընկերությունների Ա-310, Ա-320 աերոբուսները։ Նշված ընկերությունները այդ աէրոբուսները ձեռք են բերել համատեղ օգտագործելու նպատակով, եւ նախատեսվում են չվերթներ հիմնականում ԱՊՀ երկրների խոշոր քաղաքների ուղղությամբ։ Տեղեկացվեց նաեւ, որ այս օդակայանում անհրաժեշտության դեպքում կարող է կայանել նաեւ ԻԼ-86 մակնիշի ինքնաթիռ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4