«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2002-10-12 | #186, 2002-10-15 | #187, 2002-10-16


ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆԻ ԴԱՏԸՙ 24-ԻՑ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 24-ին կսկսի հայրենիքի դավաճանության եւ հօգուտ Թուրքիայի կատարված լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի քրեական գործով (6 հատոր) դատաքննությունը։ Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատավարությունը կլինի դռնբաց։ Ըստ նրա, այս պահին չկա ակնհայտ անհրաժեշտություն, պաշտպանական կողմից միջնորդությունՙ դռնփակ անցկացնելու մասին։ Նիստը նախագահողը չբացառեց, սակայն, հետագայում դրա անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Մ. Բոջոլյանը նախկինում եղել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի թարգմանիչը։

Դատարանում նրա շահերը կներկայացնի Փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4