ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ մասնակից երկրների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 45-րդ նիստը։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱՆ հասարակայնության եւ մամուլի հետ կապի ծառայությունից, նիստին նախատեսվում է 10 պետությունների ներկայացուցիչների մասնակցությունըՙ ՌԴ Սահմանապահ դաշնային ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկու նախագահությամբ։ Նիստի մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք արդիական խնդիրներ, այդ թվումՙ ԱՊՀ երկրների սահմանների ապահովության տեսակետից ռազմատեխնիկական ծրագրերի իրացման փորձը, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման եւ այլ հարցեր։