Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել 2002 թ. աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին։ Հրամանագրի համաձայն, 2002 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվում է ՀՀ արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը։ 2002 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարվում է նաեւ սահմանված ժամկետում ժամկետային զինվորական ծառայությունն անցած զինծառայողների զորացրումը։