Երեկ ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում հավատարմագրված Ճապոնիայի ռազմական կցորդ, գնդապետ Կոկի Արասեին։
Սերժ Սարգսյանը համառոտ ներկայացրեց հայոց բանակի ստեղծման, կայացման, կազմավորման պատմությունը, ինչպես նաեւ ռազմական համագործակցությունն այլ պետությունների հետ։ Խոսվեց 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կիրառած քայլերի մասին, ներկայացվեց ՀՀ-ի դիրքորոշումն ահաբեկչության վերաբերյալ։
Իր հերթին գնդապետ Կ. Արասեին ներկայացրեց Ճապոնիայի զինված ուժերի կառուցվածքը։
Կողմերը քննարկեցին նաեւ հայ-ճապոնական ռազմական համագործակցության հաստատման հնարավորությունները հետեւյալ ոլորտներումՙ տեղեկատվության փոխանակում, համատեղ կոնֆերանսների եւ փոխադարձ դասընթացների կազմակերպում։
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ