Երեկ վաղ առավոտյան Երեւան ժամանեց Եգիպտոսի արտաքին հարաբերությունների պետական նախարարուհի Ֆայզա Աբու-Նագան։
Օդանավակայանում բարձրաստիճան հյուրին եւ ընկերակցող պատվիրակությանը ջերմորեն դիմավորեցին ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը, Եգիպտոսի եւ Հայաստանի դեսպանները, հայ եւ արաբ դիվանագետներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։
Կարճատեւ հանգստից հետո նախարարուհի Ֆայզա Աբու-Նագան հայտնեց Հայաստան այցելելու իր նպատակըՙ հետագա մի քանի օրերի ընթացքում հանդիպումներ է ունենալու երկրի դիվանագիտական, քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական շրջանակների հետ։ Քննարկվելու են ինչպես երկու երկրների զարգացող հարաբերություններին վերաբերող, այնպես էլ տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների զարգացման խնդիրներ։ Եգիպտացի հյուրին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին կփոխանցվի նամակ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքից։ Այցելության ավարտին Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բաքրի Ալ Ամմարին կկազմակերպի ընդունելություն։
Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ