Հանդուրժողականության եւ մարդու իրավունքների անխոնջ ջատագով, ամերիկահայ համայնքի մեծ բարեկամ, Նյու Յորքի կառավարիչ Ջորջ Պատակին վերջերս պաշտոնական հայտարարությամբ հիշատակության է արժանացրել թուրք կառավարության կողմից Զմյուռնիա քաղաքի հրդեհման եւ Փոքր Ասիայում հույների հանդեպ կիրառվող հետապնդումների 80-ամյակը, հաղորդում է Հայ դատի գրասենյակը Նյու Յորքից։ Այս առթիվ թուրքական կառավարությունն էլ. փոստով ուղարկված բողոքի նամակներով բառացիորեն հեղեղել է ամերիկացի կառավարչի գրասենյակը։ Թուրքական «արշավը» հակադարձելու եւ շնորհակալություն հայտնելու համար կառավարչին մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում մնալու իր անզիջում սկզբունքայնության համար, Հայ դատի գրասենյակը կոչ է հղել ամերիկահայերին պատասխան նամակներ հասցեագրել նրան։
Հ. Ծ.