«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


ՀՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՆՈՐ ՀԱՃԸՆՈՒՄ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն աշխատավոր մարդու, գործարարի կուսակցություն է։ Այս իրողությունը եւս մեկ անգամ ապացուցվեց հոկտեմբերի 17-ին Նոր Հաճընում, որտեղ բացվեց ավանդական կուսակցության առաջին գրասենյակը։ Այս բնակավայրը թերեւս մեր երկրում եզակիներից է, որտեղ չնչին է գործազրկությունը, ու այս առումով օրինակելի։ Նորագիրները, որ այդ օրվա երդման ուխտից հետո արդեն ռամկավար դարձան, բնակավայրի երիտասարդությունն են ներկայացնում, մարդիկ, ովքեր հայրենի քաղաքում աշխատանք ունեն, ինչպես եւ ցանկությունՙ Նոր Հաճընը ավելի շենացնելու։ Այդ էր պատճառը, որ երիտասարդները ցանկություն էին հայտնել առավել գործուն մասնակցություն բերել երկրի հասարակական-քաղաքական կյանքինՙ անդամակցելով Ռամկավար Ազատական կուսակցությանը։

Երդման ուխտը նորագիրներից ընդունեց ՌԱԿ Չիկագոյի ներկայացուցիչ Արսեն Դեմիրճյանը։ Նորաստեղծ ակումբը «Նոր Հաճըն» անվանվեց, ատենապետ դարձավ Մամբրե Ժամկոչյանը։ Նորաբաց սրահն էլ կոչվեց Արսեն Դեմիրճյանի հորՙ Ռուբեն Երկաթի անվամբ։ Պատմական Հաճընի պաշտպանությանը Ռուբեն Երկաթի մարտնչող ջոկատից ոչ մի զինվոր չի զոհվել։ Հայրենասեր մարդու անունն այսուհետ Նոր Հաճընում բացված սրահի անվամբ կանմահանա։

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, Հանրապետական վարչության անդամները, սփյուռքահայ ռամկավարներ Հաբեթ Թորոսյանը, Արման Միրիջանյանը, Հակոբ Անդրեասյանը, Գեւորգ Քյոշկարյանը, Հարություն Արզումանյանը, Նար Խաչատուրյանը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4