Մադրիդում անց է կացվում թենիսի խոշոր միջազգային մրցաշար, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2 մլն 950 հազար դոլար է։ Ցավոք, վերջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին ոչ մի կերպ չի հաջողվում մտնել գոնե եզրափակիչ։ Մադրիդում 1/8 եզրափակիչում Դավիթը պարտվեց ֆրանսիացի Սանտորոյից (0¬6, 2¬6) եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց Անդրե Աղասին, որը պարտության մատնեց արգենտինացի Լոպեսին (7¬6, 6¬7, 7¬5)։ Ֆեդեռերը հաղթեց Լապենտիին (6¬3, 6¬4), իսկ Ֆեռեռոն առավելության հասավ Կորետխայի նկատմամբ (3¬6, 6¬0, 6¬1)։ Հաջորդ փուլ մտավ նաեւ ֆրանսիացի Գրոժանըՙ պարտության մատնելով Միխայիլ Յուժնուն (7¬6, 6¬1)։ Չեխ Իրժի Նովակն ուժեղ գտնվեց իսպանացի Կառլոս Մոյայի հետ մրցախաղում (6¬7, 6¬4, 7¬5)։ Շրիչապհանը հաղթեց Լյուբիչիչին (6¬4, 6¬2), Կալյերինՙ Յուհանսոնին (6¬4, 6¬4)։