«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԴԱԴԱՐ ԿԱՌՆԻ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.00-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի նախարարության լրատվության եւ հասարակության հետ կապի վարչության պետ Լուսինե Հարությունյանը, նախատեսվածի համաձայն կայանի մասնագետները կանցնեն ՀԱԷԿ-ի ամենամյա պլանային նորոգման, անվտանգության միջոցառումների իրականացման եւ վերալիցքավորման աշխատանքներին։ Դրանք կտեւեն 45 օր, այդ ընթացքում ատոմակայանի հզորությունը կփոխարինվի Հրազդանի ՋԷԿ-ի հզորություններով, որն էլ կարտադրի անհրաժեշտ քանակությամբ էլեկտրաէներգիան։

Ըստ նույն աղբյուրի, միաժամանակ կշարունակվեն ատոմակայանի համար վառելիքի ձեռքբերման աշխատանքները։ Նախատեսվում է, որ Հայաստանը 77,4 մլն դոլար արժողությամբ էլեկտրաէներգիա կառաքի ռուսական ընկերություններից մեկին, որն այդ գումարի կեսը կտրամադրի որպես կանխավճար։ Գումարը կուղղվի ատոմային վառելիքի մատակարարների հանդեպ ունեցած նախորդ տարիների պարտքի մարմանը եւ վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4