«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2002-10-17 | #189, 2002-10-18 | #190, 2002-10-19


ԱԼԻԵՎԸ ԿՈՉՈՒՄ Է ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ

ԲԱՔՈՒ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր Ադրբեջանը տոնում է անկախության 11¬րդ տարեդարձը։ Ելույթ ունենալով հանդիսությունների առթիվ կազմակերպված ընդունելությանըՙ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը «վերջին ժամանակների դրական իրադարձություններից մեկն» է համարել Կասպից ծովի հատակի բաժանման մասին ադրբեջանա¬ռուսաստանյան համաձայնագրի ստորագրումը։ «Այսպիսով, Կասպից ծովի մեծ մասը, կարելի է ասել, լիովին բաժանված է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ, որոշված է նրանցից յուրաքանչյուրի բաժինը»,- ընդգծել է ադրբեջանական պետության ղեկավարը։

Խոսելով անկախության տարիներին իր երկրի ձեռքբերումների մասինՙ նախագահ Ալիեւը նշել է, որ 1994 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասն աճել է 17 անգամ, իսկ երկրի արժութային պահուստները հասել են 1,3 մլրդ դոլարի։ Երկրում չկա սղաճ։ Վերջին ութ տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումները կազմել են 11,4 մլրդ դոլար։

Արծարծելով ղարաբաղյան հակամարտության թեմանՙ Հեյդար Ալիեւը քննադատության է ենթարկել երկրի այն ուժերին, որոնք փորձում են ղարաբաղյան խաղաքարտն օգտագործել իրենց շահերի համար։ Նա կոչ է արել բոլորինՙ ձգտելու հակամարտության խաղաղ լուծման։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4