«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2002-10-18 | #190, 2002-10-19 | #191, 2002-10-22


ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎՙ ՄՈՏ 46 ՏՈԿՈՍ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ նախնական տվյալներով, հոկտեմբերի 20-ին կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 46 տոկոսը։ Հաղթած թեկնածուների հիմնական մասը անկուսակցական է, ի դեպ, գործող համայնքապետների զգալի մասն ուղղակի վերընտրվել է։

Երեւանում մասնակցությունը կազմել է մոտ 34 տոկոս։

Այսպես, մայրաքաղաքի 5 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Ավան

Գառնիկ Սուքիասյան - 3218 ձայն

Հարություն Մարգարյան - 8467

Արաբկիր

Լեւոն Հարությունյան - 10716

Հովհաննես Շահինյան - 8053

Ֆելիքս Յայլոյան - 7269

Աշոտ Մովսիսյան - 3229

Մանվել Սարիբեկյան - 929

Նուբարաշեն

Ռոբերտ Ասատրյան - 1503

Խաչիկ Գասպարյան - 705

Հարություն Օհանյան - 685

Էրեբունի

Մհեր Սեդրակյան - ընտրողների 62,8 տոկոսը

Կենտրոն

Արարատ Զուրաբյան - 10139 ձայն

Գագիկ Բեգլարյան - 21901

Յուրի Ղազարյան - 71

Ռոլանդ Բոյնագրյան - 123

Արմեն Աղինյան - 108

Արման Մարտիրոսյան - 402

Ինչպես տեղեկացրին նաեւ ՀՌԱԿ գրասենյակից, կուսակցության անդամ եւ կուսակցության աջակցությունն ունեցող թեկնածուներից 19-ը ընտրվել են գյուղապետ, 16-ըՙ ավագանու անդամ, քաղաքապետ են ընտրվել Սիսիանում եւ Կապանում (Սյունիքի մարզ), Արթիկում (Շիրակի մարզ), Տաշիրում եւ Ախթալայում (Լոռու մարզ), Մեծամորում (Արմավիրի մարզ), Մասիսում (Արարատի մարզ)։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4