Երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Շնորհիվ «Փյունիկի» նկատմամբ «Շիրակի» տարած հաղթանակի, առաջնությունում դեռեւս շարունակվում էր պայքարը չեմպիոնի կոչման համար, թեեւ դժվար թե փյունիկցիները ձեռքից բաց թողնեին երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի ոսկե մեդալները նվաճելու հիանալի հնարավորությունը։ Սակայն 18-րդ տուրում «Շիրակը» «սայթաքեց»։ Ոսկեհատում շիրակցիները համառ պայքարում 0¬1 հաշվով զիջեցին «Զվարթնոցին»։ Իսկ ահա, «Փյունիկը» դեպի չեմպիոնական բարձունք եւս մեկ քայլ առաջ կատարեցՙ Աբովյանում հաղթելով «Արարատին»։ Սկզբունքային նշանակություն ունեցող այդ խաղում գրանցվեց մեկ գոլ. խաղասկզբում դիպուկ հարվածով աչքի ընկավ Արտավազդ Քարամյանը։ Երկու թիմերն էլ հետագայում ունեցան դարպասները գրավելու լավ առիթներ, սակայն այդպես էլ հաշիվը մնաց անփոփոխ։
Մրցանակային տեղի հավակնորդ «Սպարտակի» եւ առաջնության հետնապահ Վանաձորի «Լոռու» մրցավեճի ելքը կասկած չէր հարուցում։ Հարցը միայն այն էր, թե սպարտակցիները քանի՞ գնդակ կխփեին մրցակցի դարպասը։ Այդ խաղը թիմի ռմբարկուներ Արա եւ Արամ Հակոբյանների համար հիանալի հնարավորություն էր ստեղծել ավելացնելու գոլերի թիվը, իսկ Արթուր Քոչարյանի համարՙ վերջապես խփելու պաշտոնական մրցումներում հոբելյանականՙ 100-րդ գնդակը։ Եթե Հակոբյան եղբայրներն արդարացրին սպասելիքները (հատկապես աչքի ընկավ Արանՙ խփելով 4 գնդակ), ապա Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց իրականացնել երազանքը, թեեւ խաղընկերները նրան գոլ խփելու հիանալի հնարավորություն ընձեռեցին։ Երբ 45-րդ րոպեին դարպասապահ Ջանիբեկ Սիմոնյանը վայր գցեց Արա Հակոբյանին, սպարտակցիները 11 մ հարվածի իրացումը վստահեցին Քոչարյանին։ Սակայն վերջինս չկարողացավ հաղթող դուրս գալ Ջանիբեկ Սիմոնյանի հետ մենամարտում։ Ընդհանրապես «Լոռու» դարպասապահը հատկապես առաջին խաղակեսում շատ վստահ էր իրեն զգում եւ բազմիցս փրկեց թիմին։ Սպարտակցիները միայն 38-րդ րոպեին կարողացան բացել հաշիվը։ 2-րդ խաղակեսում արդեն դաշտի տերերը դրության լիիրավ տերն էին եւ եւս 6 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ «Լոռին» խոշոր հաշվով 8-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ կրկնելով անցյալ տարվա իր տխուր ռեկորդը։ Ընթացիկ առաջնությունում վանաձորցիներն արդեն 12 խաղում խոշոր հաշվով պարտվել են։ «Արցախի» հետ հանդիպմանը «Միկան» խաղադաշտ էր դուրս եկել նոր գլխավոր մարզչիՙ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում սա թիմում մարզչական 4-րդ փոփոխությունն է։ Դժվար է ասել, թե կհաջողվի՞ արդյոք Սուրեն Բարսեղյանին բարձրացնել թիմի մարտունակությունը։ Ամեն դեպքում նորամուտը մարզչի համար հաջող էր։ «Միկան» հաղթեց, թեեւ առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Շիրակցիների անհաջողությունն հնարավորություն ընձեռեց «Բանանցին» միավորներով հավասարվել գյումրեցիներին։ «Բանանցը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ Աբովյանում 4¬1 հաշվով պարտության մատնելով «Կոտայքին»։ «Բանանցի» ֆուտբոլիստները ռեալ հնարավորություն ստացան պայքարելու արծաթե մեդալների համար։ Ընդհանրապես, երկրորդ շրջանում «Բանանցը» վերելքով է հանդես գալիսՙ 7 հանդիպումներում վաստակելով 18 միավոր, ինչը լավագույն արդյունքն է թիմերի մեջ։ Իսկ ահա, «Կոտայքի» համար հոբելյանականՙ 200-րդ խաղն անհաջող դասավորվեց։ Թիմը 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ շարունակում է գտնվել վտանգավոր գոտում։ Աբովյանցիների համար, ըստ էության, վճռորոշ կլինի նոյեմբերի 3-ին Վանաձորում «Լոռու» հետ կայանալիք հանդիպումը, որը կարող է պատասխան տալ այն հարցին, թե այդ թիմերից ո՞ր մեկը ստիպված կլինի հրաժեշտ տալ բարձրագույն խմբին։
Խաղերի արձանագրություններից
«Սպարտակ»¬«Լոռի»ՙ 7¬0 (1¬0)
Արա Հակոբյան (38, 50, 51, 84), Անդրանիկ Զանազանյան (69ՙ 11 մ), Արշակ Ամիրյան (75), Արամ Հակոբյան (83)։
«Արարատ»¬«Փյունիկ»ՙ 0¬1 (0¬1)
Արտավազդ Քարամյան (3)։
«Միկա»¬«Արցախ»ՙ 3¬1 (0¬0)
0¬1ՙ Դավիթ Ասկարյան (49), 1¬1ՙ Արտյոմ Ադամյան (68), 2¬1ՙ Արսեն Դալլաքյան (72), 3¬1ՙ Դավիթ Գրիգորյան (84)։
«Զվարթնոց»¬«Շիրակ»ՙ 1¬0 (0¬0)
Լեւոն Փաչաջյան (79)։
«Բանանց»¬«Կոտայք»ՙ 4¬1 (1¬0)
1¬0ՙ Ֆելիքս Խոջոյան (23), 2¬0ՙ Հայկ Հակոբյան (58), 2¬1ՙ Դավիթ Բակունց (59), 3¬1ՙ Հայկ Հակոբյան (73), 4¬1ՙ Եղիշե Մելիքյան (90)։
Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Փյունիկ - 18 - 16 - 1 - 1 - 72¬13 - 49
2. Շիրակ - 17 - 13 - 2 - 2 - 42¬11 - 41
3. Բանանց - 18 - 13 - 2 - 3 - 38¬12 - 41
4. Սպարտակ - 18 - 12 - 3 - 3 - 44¬14 - 39
5. Զվարթնոց - 17 - 9 - 1 - 7 - 50¬23 - 28
6. Արարատ - 18 - 8 - 4 - 6 - 35¬21 - 28
7. Միկա - 18 - 8 - 4 - 6 - 31¬24 - 28
8. Լեռնագործ - 17 - 5 - 4 - 8 - 19¬27 - 19
9. Արցախ - 18 - 3 - 2 - 13 - 14¬48 11
10.Դինամո - 17 - 3 - 2 - 12 - 19¬52 - 11
11. Լոռի - 18 - 1 - 1 - 16 - 13¬89 - 4
12. Կոտայք - 18 - 0 - 4 - 14 - 10¬54 - 4
Ռմբարկուները
Արման Քարամյան («Փյունիկ») - 29
Արտյոմ Ադամյան («Միկա») - 14
Արա Հակոբյան («Սպարտակ») - 13
Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 13
Արամ Հակոբյան («Սպարտակ») - 13
Վարդան Մինասյան («Փյունիկ») - 9
Տիգրան Դավթյան («Զվարթնոց») - 9
Տիգրան Եսայան («Բանանց») - 9
Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 9
Հակոբ Մամուլյան («Լեռնագործ») - 8
Արարատ Հարությունյան («Շիրակ») - 8
Արամ Սարգսյան («Արարատ») - 8
Հայկ Հակոբյան («Բանանց») - 8