հարցնում է ադրբեջանական թերթը
ԲԱՔՈՒ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» վերնագրով հոդվածում ընդդիմությունը մեղադրում է Ալիեւինՙ Ղարաբաղի հարցում հստակ դիրքորոշում չորդեգրելու մեջ։ «Դեռ վերջերս Ալիեւը խոսում էր ադրբեջանական բանակի հզորացման անհրաժեշտության մասին, իսկ հիմա մերժում է պատերազմի վերսկսման հավանականությունը։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցում նա հստակ դիրքորոշում չունի»,- ասված է հոդվածում։