ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 27-ի ժամը 03.00-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքը հետ կտարվի 1 ժամով։ Ինչպես ասաց «Չափագետ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վոլոդյա Հակոբյանը, ձմեռային ժամանակին անցումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի յուրաքանչյուր տարի հանրապետության տարածքում հոկտեմբերի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը հետ է տարվում 1 ժամով։