«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2002-10-24 | #194, 2002-10-25 | #195, 2002-10-26


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ 11 ՏԱՐՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՆ

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն ուսանողների հետ

Երեկ հանրապետության նախագահը բժշկական համալսարանում հանդիպեց մի շարք բուհերի ուսանողների հետ։ Ինչպես սպասվում էր, մինչեւ հարց ու պատասխանի անցնելը, Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավՙ շոշափելով երկու հարցՙ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու վերջին 9 ամսվա տնտեսական աճի ցուցանիշները։

Հանրապետության նախագահը հոկտեմբերի 20-ի ընտրություններին տվեց բարձր գնահատականՙ դրանք որակելով արդար եւ թափանցիկ ու վերջին 11 տարում նախադեպը չունեցող։ Նրա խոսքով, առաջին անգամ ուժային կառույցները չեն միջամտել ընտրություններին։ Այս ընտրությունները, Քոչարյանի համոզմամբ, պետք է նախադեպ լինեն նաեւ գալիք ընտրություններին։ Իսկ տնտեսական աճի ցուցանիշներն այսպիսին են. 11 տոկոս համախառն ներքին արդյունքի, 46 տոկոս արտահանման, 33 տոկոս կապիտալ շինարարության, 23 տոկոս արդյունաբերական արտադրության։ Ըստ նախագահի, խնդիր էր դրված, որ ընտրությունները որեւէ կերպ չազդեն տնտեսության զարգացման վրա, ինչը իրականություն է դառնում։

Ամբիոնի մոտ պաշտոնական այս հատվածի ավարտից հետո սկսվեց հարց ու պատասխանը։ Նշենք, որ զրույցն անցավ անկաշկանդ մթնոլորտում։ Հարցերը, որ բուհերի ուսանողները մոտ երկու ժամվա ընթացքում ուղղում էին հանրապետության նախագահին, բազմաբնույթ էին, շոշափվեցին ինչպես երկրի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ նախագահի սպորտային նախասիրություններին վերաբերող հարցեր։ 16-ի դաշինքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցը որեւէ նոր պատասխան չստացավ, իսկ որպես քաղաքական հենարան նախագահը թվարկեց Հանրապետական, ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» կուսակցություններըՙ նշելով նաեւ, որ լուրջ համագործակցություն կա այժմ ոչ խորհրդարանական որոշ կուսակցությունների հետ։

Բժշկական համալսարանի ուսանող Իգոր Միքայելյանն էլ իր կյանքի թերեւս ամենահամարձակ քայլերից մեկն արեցՙ Ռ. Քոչարյանին խնդրելով նվիրել իրեն ձեռքի ժամացույցը։ Ու թեեւ ժամացույցն, ինչպես շատ են ասում «Ռոլեքս» ֆիրմայի չէր, հավանաբար կլինի ուսանողի լավագույն նվերներից մեկը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4