«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2002-10-24 | #194, 2002-10-25 | #195, 2002-10-26


ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՔՐ. ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍՈՎ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՎԿԱՆԵՐԻ, ՆԱԽԿԻՆ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու փաստի առիթով 2000 թ. դեկտեմբերի 1-ին 13 անձանց մասով նախաքննությունն ավարտված եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ուղարկված քր. գործից, դեռեւս 11.07.00թ. որոշում է կայացվել քր. օր-ի 17-60 հոդվածի (տեռորիստական ակտի հանցակցություն), 17-59 հոդվածի առաջին մասով (հայրենիքի դավաճանության հանցակցություն), 184 հոդվածով (անփութություն), 232 հոդվածի առաջին մաս (ապօրինի զենք, զինամթերք պահելը), նախատեսված հանցագործությունների վերաբերյալ մասով անջատելու վերաբերյալ։ Ինչպես հայտնեցին ՀՀ զինդատախազությունում քր. գործի մաս է անջատվել, քանի որ նախաքննության ընթացքում ձեռք էին բերվել մի շարք փաստական տվյալներ, որոնք ստուգելու եւ դրանց վերջնական իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ էր կատարել եւս մի շարք քննչական գործողություններ։

Զինդատախազության տեղեկատվությամբ, նշված հանգամանքները պարզելու նպատակով, մինչ օրս կատարվել է ավելի քան 140 հարցաքննություն, առերես հարցաքննություն։ Ընդ որում հարցաքննվել են 100-ից ավելի վկաներ, նախկին մեղադրյալներ, «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալներ, մեկ փորձագետ, երկու տուժողի իրավահաջորդ։

Նախաքննության մարմնի կողմից կատարվել է 11 զննում, առգրավում, կայացվել է 1 բերման որոշում, այս կամ այն հանգամանքները պարզելու նպատակով տրվել է մոտ 3 տասնյակ հանձնարարություն, որոնց մեծ մասի պատասխանը ստացվել է։ Տարբեր հարցերի շուրջ այլ հիմնարկ-կազմակերպությունների հասցեագրվել է շուրջ 40 գրավոր հարցում, որոշումներ են կայացվել դատատեսաձայնագրառման, ինչպես նաեւ դատակենսաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջվել եւ ստացվել է ամբաստանյալների ու մի քանի տուժողների հարցաքննությունների արձանագրությունները, քննչական խմբի անդամները երկու անգամ գործուղվել են արտերկիր, որտեղ կատարվել են մեծ ծավալի քննչական աշխատանքներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4