ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով Բաքվում հյուրընկալվում է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, որտեղ նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների առաջնորդների հետ։
Ըստ «Թուրան» լրատվական գործակալության, այդ այցը փաստահավաք բնույթ է կրում։ Որոշ ժամանակ առաջ Հայաստանում էր Ռոս Վիլյամսըՙ Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանը։