«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


«ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՕՏԱՐԱՀՊԱՏԱԿ

Երեկ «Կովկասի անվտանգության խնդիրներ» թեմայով սեմինարի ընթացքում հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին հարց տրվեց, թե արդյոք մեր երկրի անվտանգությունը չի՞ վտանգում այն փաստը, որ մեր դեսպաններից ոմանք արտերկրում իրենց դիվանագիտական առաքելությունների ավարտից հետո չեն վերադառնում Հայաստան։ Պրն Օսկանյանը պատասխանեց, որ իր ղեկավարած գերատեսչության կենտրոնական ապարատում, այսինքնՙ Երեւանում աշխատում է 150 դիվանագետ, շուրջ 100-ն էլ գործուղման մեջ են արտերկրյա մեր ներկայացուցչություններում։ Սրանցից միայն երեքը թե չորսը, նախարարի պարզաբանմամբ, Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանք հայեր են, ամբողջ կյանքում ապրել են Հայաստանում, պարզապես ԽՍՀՄ-ի օրոք աշխատել են Ռուսաստանում եւ պահում են այդ քաղաքացիությունը։

«Ունենք միայն երկու սփյուռքահայ դեսպան։ Արդյոք սա մե՞ծ թիվ է։ Սա նվազագույնն է, որ կարող ենք անել սփյուռքի համար, այլապես վերջինս մեզ չի հասկանում»։ Այնպես որ, Օսկանյանի համոզմամբ, մեր ԱԳՆ-ում գործող օտարահպատակ դիվանագետների հարցի բարձրացումը եւ վերջերս էլ մամուլում հայտնվող հրապարակումներն այս մասին սեպ են խրում մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ։ «Նրանցից դժվար է պահանջել այսօր հրաժարվել իրենցՙ ֆրանսիական, ամերիկյան քաղաքացիությունից»։ Այնպես որ, խնդիրը, նախարարի կարծիքով, կարելի է հարթել երկքաղաքացիության օրենքի ընդունումով։

Մեր կողմից հիշեցնենք, որ ակնարկված 2 դեսպաններից մեկը Քրիստիան Տեր¬Ստեփանյանն է, մյուսըՙ Ջիվան Թաբիբյանը։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4