«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2002-10-29 | #197, 2002-10-30 | #198, 2002-10-31


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Փարիզում մեկնարկել է 2 մլն 950 հազար դոլար մրցանակային հիմնադրամով «Masters» դասի այս մրցաշրջանի վերջին մրցաշարը։ Դրան մասնակցում է նաեւ օրերս Բազելում հաղթող ճանաչված Դավիթ Նալբանդյանը, որը մեկնարկում հաղթեց Մաքսիմ Միրնուն (6¬7, 6¬3, 7¬5)։ Հաջորդ փուլում Նալբանդյանը կմրցի Մարատ Մաֆինի հետ։ Աղասին հաղթեց Գաստոն Գաուդիոյին (6¬4, 6¬7, 6¬4), իսկ Հյուիթը պարտության մատնեց ֆինն Նիեմինենին (6¬2, 6¬4)։ 3-րդ փուլի ուղեգիր է նվաճել նաեւ Կաֆելնիկովը, որը պարտության մատնեց Նիկոլաս Լապենտուն (6¬3, 7¬6)։ Պայքարը շարունակում է նաեւ Սյենգ Շալկենը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4