Հայաստան-Ռուսաստանՙ 2-2
Երեկ շախմատի համաշխարհային օլիմպիադայում կայացավ 5-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպումն, անշուշտ, աղյուսակը գլխավորող Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցախաղն էր։ Առաջինն իրենց մրցավեճն ավարտեցին երրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Ասրյանն ու Ալեքսանդր Խալիֆմանը։ 29-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։ Մեծ հետաքրքրություն էր առաջացրել առաջին խաղատախտակի Հակոբյան¬Կասպարով պարտիան, որտեղ սպիտակներով խաղում էր հայաստանցի գրոսմայստերը։ Այստեղ եւս մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին։ Ցավոք, Սարգսյանը սեւ խաղաքարերով պարտվեց Մորոզեւիչին։ Վերջինն ավարտվեց Գրիշչուկ¬Լպուտյան պարտիան։ Հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով կարողացավ առավելության հասնել, որի շնորհիվ Ռուսաստանի հետ մրցախաղում հաշիվը հավասարվեցՙ 2¬2։ Այս հանդիպումից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները վաստակեցին 15-ական միավոր։ Նրանց շրջանցեց Բոսնիայի ընտրանին (15.5 միավոր)ՙ 3-1 հաշվով հաղթելով լեհերին։
Ցավոք, Հայաստանի կանանց հավաքականն անհաջող հանդես եկավՙ 0,5¬2,5 հաշվով զիջելով Հունգարիայի շախմատիստուհիներին։ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Գոհար Հլղաթյանն ու Լիլիթ Գալոյանըՙ պարտվեցին։ Առաջատարներիՙ Չինաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականների մրցախաղն ավարտվեց վերջինիս հաղթանակով (2¬1)։ Նույն հաշվով ռուսներն առավելության հասան լեհերի նկատմամբ։ 5 տուրից հետո առաջատարն ԱՄՆ-ի ընտրանին էՙ 11,5 միավոր։
Մանրամասներըՙ վաղվա համարում։