ԱԽԱԼՔԱԼԱՔ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, Ա-ԻՆՖՈ։ Ջավախքում ձմռան շուտ գալը ծանր կացություն է ստեղծել հանրակրթական դպրոցներում։ Ախալքալաքի շրջանի 69 եւ Նինոծմինդայի շրջանի 37 դպրոցներից քչերն են պատրաստ դիմավորելու ձմեռը։ Կրթօջախների մեծ մասը չի կարողացել վառելիք ձեռք բերել։ Կառավարության խոստացած օգնությունն էլ ուշանում է։ Ստեղծված իրավիճակում ծանրությունը կրկին ընկնում է աշակերտների ծնողների վրա։