Նոյեմբերի 1¬7-ը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կհյուրընկալվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում կլինեն Մեծ Բրիտանիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները։ Նախ պատվիրակությունը Ստեփանակերտում կհանդիպի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, այլ պաշտոնատարների հետ։
Երեւանում բրիտանացի խորհրդարանականները կայցելեն Ծիծեռնակաբերդ, կհանդիպեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ։ Բարոնուհի Քոքսի գլխավորած պատվիրակությանը կընդունի Ամենայն հայոց կաթողիկոսը։
Այցի շրջանակներում բարձրաստիճան հյուրերը կլինեն նաեւ Սարդարապատիՙ հերոսամարտին նվիրված հուշահամալիրում։