«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2002-10-30 | #198, 2002-10-31 | #199, 2002-11-01


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Հոկտեմբերի 30-ին ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը կուսակցական շինարարության նպատակով այցելել էին Տավուշի մարզ, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցան Իջեւան քաղաքի, Հովք, Աչաջուր, Այգեհովիտ գյուղերի ՀՌԱԿ նույնանուն ակումբների անդամների եւ կուսակցության շարքերն ընդունվող նորագիր անդամների հետ։ Նրանց մեծամասնությունը մանկավարժներ էին եւ, չնայած բոլորիս հայտնի է հատկապես մարզերի ուսուցիչների կացությունը, տեսնելով հանրապետությունում տնտեսական առաջխաղացումը, հույսով են լցված դեպի ապագան։ Անդամակցելով Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը, ծանոթ լինելով կուսակցության պետականամետ լինելու մարտավարությանը, նորագիրներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին սեփական ներդրումն ունենալ պետության կայացման գործընթացում։ Հարություն Առաքելյանի կնքահայրությամբ 33 նորագիրներ անդամակցեցին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը։

Երդման արարողությանը ներկա էր նաեւ Հանրապետական վարչության անդամ, Տավուշի ՀՌԱԿ շրջանակի ատենապետ Հովիկ Հակոբջանյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4