ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Նոյեմբերի 4¬ին, ժամը 18.30¬ին Բեռլինի Փալաս ամ Ֆեսթունգսգրաբենի Մարմարյա դահլիճում տեղի կունենա Արամ Խաչատրյանի 100¬ամյակին նվիրված տոնական համերգ, այնուհետեւՙ ընդունելություն, իրազեկում է Բեռլինի ՀՀ դեսպանությունից առաքված ճաշակով հրավիրատոմսը։ ԳԴՀ եւ ՀՀ երկու առաջին տիկիններիՙ Քրիստինա Ռաուի եւ Բելլա Քոչարյանի հովանավորությամբ անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու են Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Հայաստանի ազգային կամերային նվագախումբը եւ 13¬ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Ըստ ծրագրիՙ կհնչեն Մոցարտի, Բախի, Էդվարդ Հայրապետյանի, Էդվարդ Միրզոյանի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Նույն օրը, ժամը 19.30¬ին Բեռլինի Հեսսենյան ներկայացուցչությունում «Ռուսաստանն ու Արեւմուտքը Կովկասում. իրար հե՞տ, թե՞ իրար դեմ» թեմայով դասախոսություն կկարդա Բեռլինի գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի (SWP) միջազգային քաղաքականության եւ անվտանգության գերմանական ինստիտուտի դոկտ. Ուվը Հալբախը, կազմակերպմամբ գերմանահայկական ընկերության։
Գերմանաբնակ հայերը ափսոսանք են հայտնում, որ երկուշաբթի օրը ձեռնարկված արժեքավոր երկու միջոցառումների միջեւ ստիպված են ընտրություն կատարել։
Բեռլինյան համերգի մասին ավելի մանրամասնՙ 5-րդ էջում։