ԲԱՔՈՒ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «2003 թ-ին ադրբեջանական բանակի ռազմական բյուջեն կազմելու է 683,4 միլիարդ ադրբեջանական մանաթ, որը հավասար է 139,4 միլիոն ԱՄՆ դոլարի», նշում է ANS ադրբեջանական գործակալությունը։ Դա 74,8 միլիարդ մանաթով (15,2 միլիոն դոլար) ավելի է, քան 2000 թ-ի բյուջեն։ «Որոշ փորձագետներ գտնում են, որ ռազմական ծախքերի նման կտրուկ ավելացման պատճառը կարող է լինել գալիք տարի ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը», նշում է ANS-ը։