«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆ Է ԱՆՐԻ ԺԱԿՈԼԵՆԸ

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի նոր համանախագահ Անրի Ժակոլենին։ Վերջինս այս պաշտոնում փոխարինում է Հյուգ Պեռնեին։ Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը, պրն Ժակոլենի այցը Հայաստան նպատակ ունի անմիջականորեն ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կողմերի մոտեցումներին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն իր ողջ խորությամբ, վերջին զարգացումները, երկու նախագահների միջեւ ուղիղ երկխոսությունն ու դրա արդյունքները, ինչպես նաեւ գործընթացը առաջ մղելու հնարավորությունները։ Շոշափվել են նաեւ նախագահների անձնական ներկայացուցիչների ակնկալվող հանդիպմանն առնչվող հարցեր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4