«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2002-11-01 | #200, 2002-11-02 | #201, 2002-11-05


ՌՈՒՍՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑԻՆ

Մեկօրյա հանգստից հետո օլիմպիադայի մասնակիցները կրկին նստեցին խաղատախտակների շուրջ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հոլանդացիների հետ մրցախաղն ավարտեց ոչ-ոքի։ Բոլոր 4 պարտիաներում էլ (Վան Վելի¬Հակոբյան, Լպուտյան¬Սոկոլով, Տիվյակով¬Ասրյան, Սարգսյան¬Նիյբոյեր) մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին։ Տուրի կենտրոնականՙ Ռուսաստան-Հունգարիա մրցախաղն ավարտվեց հունգարացիների հաղթանակովՙ 2,5¬1,5։ Դա առաջատարի անդրանիկ պարտությունն էր օլիմպիադայում։ Հունգարացիների հաղթանակն ապահովեց Ռուքըՙ պարտության մատնելով Սվիդլերին։ Լեկո¬Կասպարով, Գրիշչուկ¬Պոլգար, Ալմազի¬Խալիֆման պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Այս հաղթանակի շնորհիվ Հունգարիայի հավաքականն ընդհուպ մոտեցավ առաջատարինՙ Ռուսաստանի շախմատիստներին։ Առաջատարների խմբում գտնվող չին շախմատիստները 2,5¬1,5 հաշվով հաղթեցին Սլովակիայի ընտրանուն։ Նույնպիսի հաշվով բոսնիացիները պարտության մատնեցին վրացիներին։ 9 տուրից հետո առաջատարների ցուցանիշներն այսպիսին են. 1. Ռուսաստանՙ 25,5, 2. Հունգարիաՙ 25, 3. Չինաստանՙ 24, 4. Բոսնիաՙ 23,5, 5¬7. Հոլանդիա, Վրաստան, Սլովակիաՙ 22,5-ական, 8. Հայաստանՙ 22 (հաշվի չեն առնված Չեխիայիՙ 21 միավոր, Բելառուսիՙ 20 եւ մի քանի այլ երկրների ցուցանիշները 9-րդ տուրում)։

Հայաստանի կանանց հավաքականը 2¬1 հաշվով հաղթեց Իրանին։ Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։ 9 տուրից հետո մեր թիմի օգտին գրանցված է 16 միավոր։ 22 միավորով աղյուսակը գլխավորում է Վրաստանի հավաքականը, որը 3¬0 հաշվով հաղթեց ռումինուհիներին։ 18,5-ական միավոր ունեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շախմատիստուհիները։ Ռուսները 2¬1 հաշվով հաղթեցին բուլղարուհիներին, իսկ ԱՄՆ¬Լեհաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքիՙ 1,5¬1,5։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4