10-րդ տուրում կրկին անհաջողության մատնվեցին հայ շախմատիստներըՙ 1,5¬2,5 հաշվով զիջելով շվեդներին։ Ոչ-ոքի ավարտվեցին Անդերսոն¬Լպուտյան, Ասրյան¬Ագրեստ, Հեկտոր¬Սարգսյան պարտիաները, իսկ Անաստասյանը պարտվեց Պերսոնին։ 10 տուրից հետո մեր թիմի օգտին գրանցված է 23,5 միավոր։ Մյուս խաղերի արդյունքներն են. Ռուսաստան¬Չինաստանՙ 3¬1, Հունգարիա¬Բոսնիաՙ 2,5¬1,5, Անգլիա¬Հնդկաստանՙ 3¬1։ Առաջատարների ցուցանիշներն են. 1. Ռուսաստանՙ 28,5 միավոր, 2. Հունգարիաՙ 27,5, 3¬4. Անգլիա, Գերմանիաՙ 26-ական, 5¬9. Չինաստան, Բոսնիա, Խորվաթիա, Վրաստան, Ուկրաինաՙ 25-ական։ Կանայք ուրախացրինՙ 2,5¬0,5 հաշվով հաղթելով Խորվաթիայի հավաքականին։ Մկրտչյանն ու Դանիելյանը հաղթեցին մրցակցուհիներին, Գալոյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Մեր թիմի օգտին գրանցված է 18,5 միավոր։ Աղյուսակը 24 միավորով գլխավորում են վրացիները, որոնք 2¬1 հաշվով հաղթեցին հունգարուհիներին։