«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸՙ 2,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Նախագահ Ալիեւի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Մաիլ Ռահիմովը «Թրենդ» գործակալությանն ասել է, որ ներկա դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը 2,1 մլրդ ԱՄՆ դոլար է։ Վարկերի մոտ 35 տոկոսը երկարաժամկետ էՙ 20 եւ ավելի տարով։ 2003 թ. ֆինանսական տարում Ադրբեջանը պետք է 20¬21 մլն դոլար մարիՙ ստացված վարկերի տոկոսները։ Անդրկովկասյան մյուս երկու հանրապետություններիՙ Վրաստանի եւ Հայաստանի արտաքին պարտքը համապատասխանաբար կազմում է մոտ 1,5 մլրդ եւ 960 մլն դոլար։ Վերջին տասը տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումները կազմել են 11,4 մլրդ դոլար, ինչը մի քանի անգամ ավելի է, քան Հայաստանինը եւ Ադրբեջանինը միասին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4