Չեչեն անջատականների առաջնորդ Ասլան Մասխադովի որդինՙ Անզորը, արդեն կես տարի լրագրող է աշխատում թուրքական «Ինտերնետ աժանս» էլեկտրոնային հրատարակությունում։ Այդ մասին հաղորդում է ռուսական «Պրեսցենտր» լրատվային գործակալությունը։ Նշվում է, որ թուրքական հիշյալ հրատարակությունն աչքի է ընկնում «չեչենամետ ուղղվածությամբ»։ Օրինակ, հոկտեմբերի 25-ին այնտեղ հրապարակվել է Անզոր Մասխադովի նյութը Մոսկվայի Թատերական կենտրոնի ահաբեկչության վերաբերյալ։ Լրագրողը հարյուրավոր պատանդների առեւանգումը մեկնաբանում էր որպես չեչենների ազատության պայքարի դրսեւորում, պնդելով, թե իր հայրը մշտապես դեմ է արտահայտվում ահաբեկչությանը։
Ռուսական գործակալության տվյալներով, Անզոր Մասխադովը հոդվածները գրում է ռուսերեն, ապա դրանք թարգմանվում են թուրքերեն։